Քաղաքական

10.05.2013 16:05


Իրավապաշտպան. «Մի բան հստակ է՝ ԲՀԿ-ն իշխանության հետ չէ»

Իրավապաշտպան. «Մի բան հստակ է՝ ԲՀԿ-ն իշխանության հետ չէ»

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը տապալված չի համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը: Այս մասին նա նշում է «Առավոտ»-ին տված հարցազրույցում:
«Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտ մղելու կապակցությամբ տապալված համարել չի կարելի միայն այն պատճառով, որ ինչպես դուք եք ձեր հարցում նշում` ԲՀԿ-ն այլընտրանքի դիրքերում է: Ասել է թե` իշխանության հետ չէ: Հիմա սա տեղի ունեցավ Տեր-Պետրոսյանի վերլուծության արդյունքում, թե այլ պատճառով, անդրադառնալ չեմ ցանկանում: Ով ինչպես ցանկանա, այնպես էլ կարող է մեկնաբանել: Մի բան հստակ պետք է արձանագրվի, որ այդ կուսակցությունն իշխանության հետ չէ այսօր, եւ ինքն իրեն գործող իշխանություններին որպես այլընտրանք է դիտարկում: Իրավիճակն ավելի քան պարզ է»:

Այս խորագրի վերջին նյութերը