Լրահոս

14.05.2013 20:04


Կներկայացվի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը

Կներկայացվի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը

Ապրիլի 15-ին՝ ժամը 19։00–ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ համատեղ կներկայացնի «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն ամերիկյան հայտնի ֆիլմերի մեղեդիների ներկայացումն է սիմֆոնիկ կատարմամբ։ «Hollywood Non-Stop» համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։

Ծրագրում կհնչեն «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Ռոմեո և Ջուլիետ», «Աստղային պատերազմներ», «Առաքելություն», «Մալենա» և այլ կինոնկարների սաունդթրեքները։

Այս խորագրի վերջին նյութերը