Լրահոս

14.05.2013 18:04


Հրդեհներ

Հրդեհներ

Մայիսի 13-ին՝ ժամը 17։46-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արցախի պողոտայի թիվ 38 հասցեի մոտակայքում գտնվող բենզալցակայանում:

Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ արձագանքման խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։15-ին, մարվել` 18։25-ին:

Գ. Մոսյանին պատկանող բենզալցակայանում այրվել են 200 լիտր տարողությամբ` 4 և 20 լիտր տարողությամբ` 20 վառելիքի տարա:

Հրդեհի հետևանքով 1972թ. ծնված Գարիկ Մոսյանը և 1996թ. ծնված Էդուարդ Սահակյանը տարբեր աստիճանի այրվածքներով տեղի ուժերով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, այնուհետև` Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

***

Մայիսի 13-ին՝ ժամը 19։18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Կառնուտ գյուղում այրվում է անասնագոմի տանիք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել` 20։31-ին:

Այրվել է Ա. Գաբոյանին պատկանող անասնագոմի տանիքից մոտ 90 քմ մակերեսով հատված:

***

Մայիսի 14-ի ժամը 06։22-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզում` Երևան-Արարատ ավտոճանա­պար­հին՝ Տափերական գյուղի մոտակայքում, այրվում է տնակ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։51-ին, մարվել` 08։06-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երասխ-Երևան ավտոճանապարհի 37-րդ կմ-ի մոտակայքում:

Այրվել է Ա. Աբրահամյանին պատկանող վագոն-տնակն իր գույքով` 12 քմ մակերեսով:

***

Մայիսի 14-ին՝ ժամը 06։04-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղում տուն է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։34-ին, մարվել` 08։33-ին:

Պարզվել է, որ Վ. Քոչարյանին պատկանող թիվ 51 տան բակում այրվում է հացատան և անասնագոմի տանիքը:

Այրվել է տանիքից 50 քմ մակերեսով հատված և կուտակ­ված անասնակեր:

Այս խորագրի վերջին նյութերը