Լրահոս

14.05.2013 22:01


Սփյուռքահայ ուսանողները եղել են դիրքերում

Սփյուռքահայ ուսանողները եղել են դիրքերում

Օրերս ՊԲ հրամանատարության աջակցությամբ, բանակ-հասարակություն կապի ամրապնդման շրջանակներում, կազմակերպվեց «Դեպի Հայք» հիմնադրամի միջոցով ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Ռուսաստանի Դաշնությունից Արցախ ժամանած շուրջ 30 սփյուռքահայ ուսանողների այցը երկրի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը: Սփյուռքի տարբեր անկյուններից ժամանած մեր հայրենակիցները եղան նաև հայ-ադրբեջանական շփման գծում և ծանոթացան մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին:

Մայիսյան հաղթանակներին նվիրված նման այցեր կազմակերպվեցին նաև առաջնագծի այլ հատվածներում, որոնցում ներգրավվեցին հանրապետության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԼՂՀ ՊՆ Մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը