Քաղաքական

14.05.2013 15:38


Երևանի ավագանու անդամների անունները հայտնի են

Երևանի ավագանու անդամների անունները հայտնի են

ԿԸՀ նիստում կազմվեց Երևանի ավագանու ընտրություններում Երևանի ավագանու անդամ ընտրվելու մասին արձանագրությունը: Դրա ներքո ստորագրեցին ԿԸՀ բոլոր անդամները:

Համաձայն ԿԸՀ որոշման` Երևանի ավագանու անդամներ են ընտրվել.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 17 անդամ,
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 6 անդամ,
Հայաստանի Հանրապետական կուսակցության ընտրական ցուցակից` Երևանի ավագանու 42 անդամ:
Նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընթերցեց այն անձանց անունները, ովքեր ընտրվել են Երևանի ավագանու անդամներ:

Այս խորագրի վերջին նյութերը