Քաղաքական

20.05.2013 14:16


Գագիկ Ջհանգիրյան. «ՀՀԿ–ը ցույց տվեց, որ իրենք կողմ չեն մարտի 1-2 դեպքերի բացահայտմանը»

Գագիկ Ջհանգիրյան. «ՀՀԿ–ը ցույց տվեց, որ իրենք կողմ չեն մարտի 1-2 դեպքերի բացահայտմանը»

Այսօրվա ասուլիսին ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն, անդրադառնալով խորհրդարանական մեծամասնության կողմից մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրման ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման իրենց նախագծի տապալմանը, ասել է. «ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը լուրջ քննարկումներից հետո միաձայն կողմ է քվեարկել այս հանձնաժողովի ստեղծմանը: Սակայն հետո ԱԺ նիստի ժամանակ ՀՀԿ-ն ներկայացրել է մի շարք առաջարկներ, որոնք իր ելույթում ամփոփ կերպով ներկայացրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: ՀՀԿ ներկայացրած 7 առաջարկներից 6.5-ն իրենք ընդունել են: ՀԱԿ պատգամավորները չեն համաձայնվել միայն ոստիկանության, ԱԱԾ, ԶՈւ և ՀՔԾ պաշտոնյաներին հանձնաժողով հրավիրելու եւ մարտի 1-ի գործով նրանց հրավիրելու դրույթը հանելու առաջարկին: Առանց այս դրույթի, անիմաստ էր հանձնաժողովի ստեղծելուն»,–ասել է Գհանգիրյանը՝ հիշեցնելով, որ իրենց հանձնաժողովում չկա մի դրույթ, որը չլիներ նախորդ գումարման ԱԺ-ում եղած ժամանակավոր հանձնաժողովի լիազորությունների մեջ: Հարցին, թե ինչո՞ւ ՀՀԿ-ն փոխեց դիրքորոշումը, Ջհանգիրյանը պատասխանեց, թե չի ցանկանում գուշակություններ անել, սակայն իր անձնական կարծիքով, հանձնաժողովի վերաբերյալ իրավապահ համակարգի որոշ ղեկավարների անհանգստությունը տեղափոխվեց ԱԺ և իր արտացոլումը գտավ քվեարկությամբ:

«Իշխող քաղաքական ուժը դրժեց իր խոստումը, և ցույց տվեց, որ իրենք կողմ չեն մարտի 1-2 դեպքերի բացահայտմանը»,- նշել է ՀԱԿ պատգամավորը:

Նշենք,որ այս հանձնաժողովի ստեղծմանը ձեռնապահ էր քվեարկել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով ԱԺ նիստում անձամբ երաշավորել էր, որ հանձնաժողովը կստեղծվի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը