Աշխարհ

21.05.2013 09:36


ԱՄՆ–ում տորնադոյիցառնվազն 20 երեխա է մահացել

ԱՄՆ–ում տորնադոյիցառնվազն 20 երեխա է  մահացել

ԱՄՆ Օկլահոմայի նահանգում տորնադոյից մահացածների թվում կա առնվազն 20 երեխա։ Այդ մասին CNN-ին հայտնել է նահանգի գլխավոր դատաբժշկի ներկայացուցիչ Էմի Էլիոթը (Amy Elliott)՝ նշելով, որ զոհերի ընդհանուր թիվը 91 է։ Տորնադոն ամբողջությամբ ավերել էր դպրոցը, որտեղ գտնվում էին երեխաները։ Դեպքի վայրում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Ըստ աղբյուրի՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Շուրջ 120 մարդ հոսպիտալացվել է։

Այս խորագրի վերջին նյութերը