Տնտեսական

21.05.2013 12:37


ՀՅԴ պատգամավոր. «Սա թալանչի կառավարություն է»

ՀՅԴ պատգամավոր. «Սա թալանչի կառավարություն է»

Այսօրվա ասուլիսին ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նախօրեին խորհրդարանում մեկնարկած «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» հարցի քննարկմանը։ Ըստ բանախոսի՝ ներկայացված նախագիծը ոչ թե կառավարության ծրագիր է, այլ հռչակագիր, որը չի բացահայտում մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները: «Անգամ գործազրկության հարցը լուծելու համար կառավարությունը կոնկրետ գործողությունների ծրագիր առաջ չի քաշում։ Եթե կառավարությունը մտածում է, որ մենք երկու հարյուր տարի ապրելու ենք, որ իր ղեկավարման դրական արդյունքները տեսնենք, սխալվում է: Բյուջետային բոլոր միջոցները մսխվել են, որն էլ ցույց է տալիս` սա թալանչի կառավարություն է»,–ասել է պատգամավորը։ Մինասյանն ընդգծել է, որ մեր իշխանությունը ամենաթույլիկն է. «Վարչապետի երեկվա ելույթը ապացուցեց, որ մայիսի 5-ին անցկացված ընտրությունները ուղղակի միջոցառում էր։ Ով կարո՞ղ է իրեն աղքատացնողին, հալածողին գնալ ու ձայն տալ: Մեր ազգը մազոխի՞ստ է, ինքնաոչնչացման գնացող ա՞զգ է: Ես չեմ համարում այդպես: Բունտի ու խռովության ալիքը մեր երկրում աստիճանաբար բարձրանում է...»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը