Աշխարհ

22.05.2013 13:36


Մահացել է «Uriah Heep»-ի բաս-կիթառահար Թրևոր Բոլդերը

Մահացել է «Uriah Heep»-ի բաս-կիթառահար Թրևոր Բոլդերը

Երեկ Մեծ Բրիտանիայում 63 տարեկան հասակում մահացել է «Uriah Heep» լեգենդար ռոք խմբի բաս-կիթառահար Թրևոր Բոլդերը: Վերջին 4 տարին երաժիշտը պայքարում էր քաղցկեղի դեմ:

«Uriah Heep»-ի պաշտոնական կայքում ասված է. «Թրևորն իր սերնդի ամենատաղանդավոր երաժիշտներից և Բրիտանիայում երբևէ եղած ամենազդեցիկ բաս–կիթառահարներից մեկն էր»։

Այս խորագրի վերջին նյութերը