Աշխարհ

23.05.2013 10:20


Անգելա Մերկելը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կինը

Անգելա Մերկելը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կինը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերջին տասը տարվա ընթացքում յոթերորդ անգամ ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կինը։ Նա գլխավորում է «Forbes»–ի կազմած աշխարհի ամենաազդեցիկ 100 կանանց վարկանշային ցուցակը:

Երկրորդ տեղում է Բրազիլիայի նախագահ Դիլմա Տուսեֆը։ Նրան հաջորդում են Bill & Melinda Gates բարեգործական հիմնադամի ղեկավար Մելինդա Գեյթսը, ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոն, Ֆեյսբուքի գլխավոր օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը, ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդը, ԱՄՆ-ի ազգային պաշտպանության քարտուղար Ջանեթ Նապոլիտանոն, հնդիկ քաղաքական գործիչ Սոնյա Գանդին, PepsiCo-ի գլխավոր տնօրեն Ինդրա Նուին:

Այս խորագրի վերջին նյութերը