Լրահոս

21.01.2011 11:34


Հրդեհներ

Հունվարի 20-ին, ժամը 10.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի  թիվ 58 տանը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.36-ին, մարվել' 15.23-ին: Ամբողջությամբ այրվել է Սաթիկ Անտոնյանին պատկանող տունը' 60 քմ. մակերեսով: Հրդեհի հետևանքով 1927 թ. ծնված Ս. Անտոնյանը ստացել է տարբեր աստիճանի այրվածքներ և տեղափոխվել Երևանի Այրվածքների և ճառագայթային բժշկության կենտրոն:  Բժիշկների կողմից տուժածի վիճակը գնահատվել է ծանր:

***

Նույն օրը, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 1 շենքին հարակից տարածքում ավտոմեքենա է այրվում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.46-ին, մարվել' 11.54-ին: Այրվել է Ֆ. Գրիգորյանին պատկանող «Հոնդայի Սոնատա» մակնիշի առանց պետհամարանիշի  ավտոմեքենայի առաջևի մասը:

***

Հունվարի 21-ին, ժամը 05.27-ին ահազանգ է ստացվել,  որ հրդեհ է բռնկվել Երևանի Ջիվանի փողոցի թիվ 6 շենքին հարակից զբոսայգում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.50-ին, մարվել' 06.08-ին: Այրվել է 100 քմ. մակերեսով խոտածածկ տարածք և 5 ծառ:

Այս խորագրի վերջին նյութերը