Լրահոս

24.05.2013 10:17


Վաղվանից կսկսվի Հայաստան-Մալթա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը

Վաղվանից կսկսվի Հայաստան-Մալթա ֆուտբոլային խաղի տոմսերի վաճառքը

Մայիսի 25-ից սկսվում է Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների հանդիպման տոմսերի վաճառքը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

2013թ. հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստանի և Մալթայի ազգային հավաքականների 2014թ. Աշխարհի Գավաթի ընտրական հանդիպումը:

Վերը նշված խաղի տոմսերը կվաճառվեն մայիսի 25-ից, «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում, «Երևան Սիթի» և «Հյումել» խանութների ցանցերում:

Տոմսերի արժեքն է`

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ

- արևելյան տրիբունա` 5000 դրամ

- արևմտյան տրիբունա` 8000 դրամ

Առաքման համար կարող եք զանգահարել 094 526477, իսկ լրացուցիչ տեղեկությունների համար` 55 22 10 և 55 53 51 հեռախոսահամարներով:

Այս խորագրի վերջին նյութերը