Լրահոս

24.05.2013 21:16


Բակո Սահակյանն ու Վիգեն Չալդրանյանը քննարկել են կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր

Բակո Սահակյանն ու Վիգեն Չալդրանյանը քննարկել են կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ընդունել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ճանաչված ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը, որին մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, քննարկվել են Արցախում մշակույթի, մասնավորապես, կինոարվեստի զարգացմանն առնչվող հարցեր:

Երկուստեք նշվել է, որ այս ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է լուրջ նախապատրաստական աշխատանքներ տանել երիտասարդության շրջանում՝ հնարավորություններ ստեղծելով, որպեսզի նրանք կարողանան մասնագիտական որակավորում ստանալ Հայաստանում և այլ երկրներում:

Այս խորագրի վերջին նյութերը