Լրահոս

25.05.2013 08:22


Տեղի կունենա «Հայաստանի թանգարանների համար» երկրորդ ցուցահանդես-վաճառքը

Տեղի կունենա «Հայաստանի թանգարանների համար» երկրորդ ցուցահանդես-վաճառքը

Ս/թ. մայիսի 25-ին` ժամը 15:00-ին, Ավ.Իսահակյանի տուն-թանգարանում (Բաղրամյան պողոտային զուգահեռ, Զարոբյան 20 հասցեում) տեղի կունենա «Հայաստանի թանգարանների համար» երկրորդ ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը:

Այս անգամ ցուցահանդես-վաճառքը կտեւի մինչեւ մայիսի 31-ը:

Կոլաժիստ Կարինե Վարդանյանի (Կարե Վարտին) նախաձեռնությունը նպատակ ունի խթանել թանգարաններ եւ պատկերասրահներ այցելությունները, ինչպես նաեւ օժանդակել Հայաստանի թանգարաններին:

Այս անգամ հասույթի 30%-ը նվիրվելու է Ավ. Իսահակյանի տուն-թանգարանին: Ինչպես նաեւ՝ 10%-ը հատկացվելու է ռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Լուսինե Գեւորգյանին, ով առողջական խնդիր եւ բուժում ստանալու համար դրամական աջակցության կարիք ունի:

Նախաձեռնությանն իրենց աշխատանքներով միացել են նաեւ նկարիչ Արմեն Գրիգորյանը, ստեղծագործողներ Աննա Վրթանեսյանը, Անի Ռոշոյանը, Մամիկոն եւ Աշոտ Միքայելյանները, Նունե Սաքեյանը եւ 11-ամյա Մենե Հովհաննիսյանը:

Այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, հաջորդ անգամ ընտրվելու է մեկ այլ թանգարան:

Այս խորագրի վերջին նյութերը