Աշխարհ

26.05.2013 14:02


«Apple»-ի առաջին համակարգիչը վաճառվել է 516 հազ. դոլարով

«Apple»-ի առաջին համակարգիչը վաճառվել է 516 հազ. դոլարով

Նախօրեին Բեռլինում կայացած աճուրդում վաճառվել է «Apple» ընկերության առաջին համակարգիչներից մեկը: «Ասոշիեյթեդ փրես»-ի փոխանցմամբ` 1976թ. թողարկված մոդելի համար վճարվել է 516 հազ, դոլար: Գերմանական «Breker» աճուրդի կենտրոնը հաղորդել է, որ «Apple» համակարգիչը ձեռք է բերել գնորդ Ասիայից, ով ցանկացել է իր անունը գաղտնի պահել:

«Apple 1» համակարգիչը ավտոտնակում հավաքել են Սթիվ Ջոբսն ու Սթիվեն Վոզնյակը: 1976թ. այն վաճառվել է 666 դոլարով: Համակարգչի վրա կա Վոզնյակի ստորագրությունը:

«Breker»-ը պնդում է, որ այսօր աշխարհում այդ մոդելից ընդամենը կա 6 համակարգիչ:

Այս խորագրի վերջին նյութերը