Լրահոս

27.05.2013 12:35


ԵՀՄՖ-ի նախագահի արձագանքը Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը

ԵՀՄՖ-ի նախագահի արձագանքը Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությանը

ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի արձագանքը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովի հայտարարությանը` Արցախի անկախության հարցի կապակցությամբ

Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախարար Էլդար Մամեդյարովը Մոսկվայում անցկացրած բանակցությունների ժամանակ կատարել է հերթական տարօրինակ հայտարարությունը կապված Արցախի անկախության փաստի հետ, մասնավորապես նշելով, որ ,,...ադրբեջանցիները նույպես ռեֆերենդումի մասնակցելու կարիք ունեին և պետք է իրենց խոսքն ասեին Լեռնային Ղարաբաղի անկախության հանրաքվեի ժամանակ... Պարոն Մամեդյարովը երևի մոռացել է, որ ադրբեջանցիները իրենք իրենց անկախության հանրաքվեն անցկացնելիս հայերի կարծիքը չեն հարցրել և դուրս գալով Խորհրդային Միությունից անկախացել են` հնարավորություն տալով ինքնորոշվելու նաև ԼՂՀ-ին: Ավելին, ըստ իրենց հռչակագրի նրանք ինքնորոշվել և անկախացել են Ադրբեջանի առաջին հանրապետության` «Մուսաֆաթական Ադրբեջանի Հանրապետության» տարածքային ամբողջականության շրջանակներում, որի կազմի մեջ երբևիցե չի եղել և չէր էլ կարող լինել Արցախը:

Արցախի ինքնորոշման ակտը Ադրբեջանի մոտ առաջացրել է այն ժամանակվա համար սովորական ռեակցիա` հարձակում ինքորոշված երկրի վրա նրա սուվերենությունը վերացնելու նպատակով: Արդյունքում Ադրբեջանը հասել է տոտալ անհաջողության ու իր իսկ հարկադրած պատերազմում պարտվելով ծնակաչոք աղերսել է խաղաղություն: Արցախի բնակչության անցկացրած հանրաքվեին, ժամանակին այնտեղ բնակվող ադրբեջանցիները չեն մասնակցել իրենց իսկ մեղքով, և այսօր բողոք ներկայացնելը ոչ այլ ինչ է, քան դեմագոգիա, մանավանդ, որ նրանց քսան տոկոսից ավելի նվազ ձայների քանակը չէր կարող ազդել հանրաքվեի արդյունքների վրա: Ավելին, եթե պարոն Մամեդյարովը գտնում է, որ այդ հանրաքվեին հանուն արդարության պիտի մասնակցեին նաև ազերիները, նուն դատողությամբ կարող է պնդել, որ Ադրբեջանում անցկացվող ցանկացած հանրաքվե արդարացի չի կաորղ լինել, քանի որ նրան չի մասնակցում այդ երկից վտարված ավելի քան կես միլիոն հայությունը:

Լիովին անհասկանալի են նաև պարոն Մամեդյարովի երազանքները `,,մադրիդյան սկզբունքների,, հիման վրա նվաճել ազատագրված տարածքների ոչ թե յոթ շրջաններն, ինչպես ինքը նշում է, այլ թեկուզ մի փոքրիկ հատված անգամ, երբ Արցախի մի շարք տարածքներ / Շահումյան, Գետաշեն/ դեռևս գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ և ենթակա են վերադարձման: Ադրբեջանը վաղուց է հասկացել, որ Արցախի և ազատագրված տարածքների միակողմանի վերադարձման գաղափարը սին է ու անիրականալի, իսկ պատերազմով այն նվաճելը, եթե այն ժամանակ, երբ հայկական չկազմավորված մարտական ուժերը և հատկապես ռազմական տեխնիական թույլ էր, դրսից օգնությունն էլ բացակայում էր չստացվեց, ապա այսօր անկասկած անհնարին է:

Այսօր ՀՀ-ն ունի պատրաստված բանակ և գերհզոր ռազմական տեխնիկա, որը կբավարարի ոչնչացնելու ադրբեջանական ուժերին բազմակի անգամներ, մանավանդ որ ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է և բնական է, որ օգտվելու է դաշնակիցների հզոր ռազմական օգնությունից: ՀՀ-ի մեջքին կանգնած է նաև սփյուռքը, որն այսօր բազմակի անգամներ առավել կազմակերպված է, քան այն ժամանակահատվածում էր:

Այսպիսով, Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունները մնում են մեզ համար անհասկանալի և կրկնում կամ հիշեցնում են այդ երկրի նախագահ Ալիևի հիմնազուրկ պատկերացումներն իրենց կողմից հնարած պատմության, տարածքային ընկալումների, անհասկանալի ,,ազգային մշակութային արժեքների,, և ազգի հիմքը հանդիսացող այլ անհրաժեշտ տարրերի շուրջ` տարրեր, որոնց հիման վրա հարյուրամյակների և հազարամյակների ընթացքում ձևավորվել են քաղաքակիրթ ազգերն ու պետությունները և որի բացակայությունը ստիպում է քսաներրորդ դարում արհեստածին ադրբեջանական պետությանը դիմել ամեն տիպի պատմական կեղծարարությունների` բռնել այլ ազգերի մշակութային արժեքների ոչնչացման կամ սեփականաշնորհման ուղղին, և դառնալ չարիք տվյալ տարածաշրջանի երկրների և սեփական ժողովրդի համար:

Այս խորագրի վերջին նյութերը