Լրահոս

29.05.2013 10:49


Ուղևորը տեղում է զոհվել, վարորդը՝ հոսպիտալացման ճանապարհին

Ուղևորը տեղում է զոհվել, վարորդը՝ հոսպիտալացման ճանապարհին

Մայիսի 28-ի ժամը 19։57-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Բերդավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, բախվել են «Ռովեր» մակնիշի 33DՍ562 (վարորդ Սմբատ Ղալթախչյան, ծնվ.1985թ.) և «Մերսեդես» մակնիշի 24ԼՕ705 պետհամարանիշներով (Սամվել Զուրաբյան, ծնվ.1969թ.) ավտոմեքենաները, ինչից «Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թաթուլ Դալլաքյանը (ծնվ.1983թ.) տեղում զոհվել է:
Մինչ հրշեջ–փրկարարների կանչի վայր հասնելը` Ս. Զուրաբյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Ժամը 20.16-ին հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ս. Ղալթախչյանին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը