Լրահոս

30.05.2013 10:39


Այսօր հայտնի կդառնան ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները

Այսօր հայտնի կդառնան ՆՈՖԻ 3-րդ միջազգային կինոփառատոնի հաղթողները

Այսօր՝ մայիսի 30-ի ժամը 21:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում տեղի կունենա ՆՈՖԻ միջազգային կինոփառոնի մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը, որի մուտքն ազատ է:

Նախորդ օրերին տեղի է ունեցել մասնակից ֆիլմերի ցուցադրությունը, ինչպես նաև դրանց քննարկումները ժյուրիի կողմից:

Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, փառատոնի վերջնական փուլ են անցել 45 ոչկոմերցիոն ֆիլմեր աշխարհի 24 երկրներից , այդ թվում՝ Եվրոպական, ԱՊՀ, Ասիական երկրներից և ԱՄՆից:

Փառատոնի ժյուրին կազմված է լինելու UNICA-ի կինո մասնագետներից, Հայաստանի կինոմատոգրաֆիստների միությունից, Կինոյի և թատրոնի ինստիտուտից և հայտնի մասնագետներից: Փառատոնը անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Փառատոնը նախատեսում է հետևյալ անվանակարգերը․ պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի անվանակարգ, հեղինակային, ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի անվանակարգ, ուսանողական ֆիլմերի անվանակարգ, մեկրոպեանոց ֆիլմերի անվանակարգ, լուսանկարչական մրցույթ «Սա Հայաստանն է» խորագրով:

«Նոֆի» 2013 փառատոնին հաղթանակած և առավելագույն միավորներ հավաքած հայկական ֆիլմերը կմեկնեն UNICA-75 Համաշխարհային Անկախ ֆիլմե-րի փառատոն:

Այս խորագրի վերջին նյութերը