Լրահոս

30.05.2013 13:25


Ոստիկանության փոխգնդապետն ու կինը զբաղվել են վաշխառությամբ

Ոստիկանության փոխգնդապետն ու կինը զբաղվել են վաշխառությամբ

Քաղաքացու հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության փոխգնդապետի կողմից վաշխառությամբ զբաղվելու դեպքի առթիվ։

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քաղաքացուհուց ստացված դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության փոխգնդապետն ու նրա կինը զբաղվել են վաշխառությամբ, մասնավորապես՝ պարտքով գումար են տվել ՀՀ կենտրոնական բանկի սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը գերազանցող՝ ամսական տասը տոկոսով:

Նախապատրաստված նյութերով 2013թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկված միջոցառումներից պարզվել է, որ փոխգնդապետի եւ նրա կնոջ գործողություններից տուժել է ոչ միայն դիմումատուն, այլև մեկ այլ քաղաքացի։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը