Լրահոս

31.05.2013 14:52


Երեխաների տոնը կնշվի «Գառնի» արգելոց-թանգարանում

Երեխաների տոնը կնշվի «Գառնի» արգելոց-թանգարանում
Հունիսի 1-ին՝ ժամը 15:00-ին, Երեխաների միջազգային օրվա առթիվ, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում, կկայանա մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, անմասն չմնալով տոնական միջոցառումներից, փոքրիկ այցելուների առջև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի դռները կբացի վառ գույներով ու բարձր տրամադրությամբ: Օրը տոնական կդարձնեն «Վասպուրիկ» խամաճիկների խումբը, «Եկեք երգենք» մանկական վոկալ անսամբլը, Գառնիի գեղարվեստական դպրոցի սաները, այլք: Տոնական մթնոլորտը հանդիսականներին կտեղափոխի մանկական երազանքների հեքիաթային աշխարհ:
Հետաքրքրաշարժ զրույցի միջոցով երեխաները կտեղեկացվեն ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից ընդունված Երեխաների իրավունքների մասին հռչակագրի 10 հիմնական սկզբունքներին:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը