Լրահոս

31.05.2013 19:59


Մեկ ցուցահանդես երկու վայրում

Մեկ ցուցահանդես երկու վայրում

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ` հունիսի 1-ին` ժամը 15։00-ին, Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում (Երեւան, Մաշտոցի 17) կկայանա Նարեկացի արվեստի միության «Նարեկացի» գեղանկարչական խմբակի սաների աշխատանքների անդրանիկ ցուցահանդեսի բացումը:
Չարենցի տուն-թանգարանում ցուցահանդեսին մասնակցող փոքրիկ նկարիչներն են. Արման Խանոյան-9 տարեկան, Մանե Քոչինյան-12, Անի Գրիգորյան-6, Մերի Գրիգորյան-9, Արմեն Կուրղինյան-9, Արամ Արսենյան-11, Էլեն Ավետյան-12 տարեկան, Հելեն Նիկողոսյան-7 տարեկան, Սաթենիկ Համբարձումյան-7, Ազատուհի Եղնուկյան-6, Մանե Մարտիրոսյան-9, Ժաննա Մարտիրոսյան-10, Սյուզաննա Կոխլիկյան-10 եւ Քրիստինե Մուրադյան-15 տարեկան:

Մեր սաների աշխատանքները Չարենցի տուն-Թանգարանում կարող եք դիտել մինչեւ հունիսի 6-ը:
Ցուցահանդեսն արդեն մասնակիցների եւ նրանց աշխատանքների ավելի մեծ թվով կշարունակվի Նարեկացի արվեստի միությունում: Այս մյուսի բացումը կկայանա հունիսի 8-ին` 15.00-ին, Նարեկացի արվեստի միությունում (Երեւան, Վարդանանց 16/1): Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունիսի 14-ը:
Երկու ցուցահանդեսների մուտքն էլ ազատ է: Ավելացնենք, որ «Նարեկացի» գեղանկարչական խմբակն անվճար հիմունքներով է եւ գործում է 2013 թվականի փետրվարի 1-ից: Խմբակին հաճախում է մոտ 30 երեխա:

Այս խորագրի վերջին նյութերը