Լրահոս

01.06.2013 14:36


ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լատվիա կմեկնի

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Լատվիա կմեկնի

Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով հունիսի 4-6-ը եռօրյա պաշտոնական այցով Լատվիայի Հանրապետություն կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Վոլոդյա Բադալյանը :

Այցի ընթացքում ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի, Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի, վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսի հետ:

Հանդիպումներ են նախատեսված նաեւ Սաեյմայի Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խմբի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը