Լրահոս

02.06.2013 10:58


Սյունիքի մարզպետի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, կան վիրավորներ (թարմացված)

Սյունիքի մարզպետի տան մոտ սպանվել է Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածուն, կան վիրավորներ (թարմացված)

«shamshyan.com» կայքից տեղեկանում ենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ: 1 մեկ մարդ մահացել է, իսկ 2–ը հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն:

Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայր Արտակ Բուդաղյանը, ով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության X զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունքի մարզպետ Ս. Խաչատրյանի ազգականն է և թիկնապահը:

Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։

Դեպքի առնչությամբ «ilur.am»–ին հայտնի են դարձել որոշ մանրամասներ։ Գորիսի մոտ գտնվող «Սդղի գյոլ» հանգստավայրում երեկ երեկոյան խնջույք է կազմակերպված եղել ի պատիվ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի: Ներկա են եղել նաեւ Սուրիկ Խաչատրյանը եւ Բուդաղյան եղբայրները: Վերջիններս, թեեւ քավոր-սանիկներ են, բայց տարիներ ի վեր լարված հարաբերությունների մեջ են: Խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել Բուդաղյանների եւ Լիսկայի միջեւ, վիճաբանության ընթացքում Սյունիքի մարզպետը հայհոյանք է հասցրել Բուդաղյանների մոր հասցեին: Ավետիք Բուդաղյանն ապտակել է Սուրիկ Խաչատրյանին: Վիճաբանության մասնակիցները որոշել են, այնուամենայնիվ, հաշիվները պարզել բարձրաստիճան հյուրին ճանապարհելուց հետո: Բակո Սահակյանի մեկնելուց հետո Գորիսում հանդիպել են Բուդաղյանները եւ Լիսկայի թիկնապահները: Ըստ մեր աղբյուրի առաջին կրակոցը հնչել է Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ: Երբ Արտակ Բուդաղյանը տեսել է, որ եղբայրը սպանված է, ինքն էլ դիմել է զենքի օգնության, փոխհրաձգության հետեւանքով Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը վիրավորվել է, իսկ Արտակ Բուդաղյանը ծանր վնասվածք է ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը