Տնտեսական

03.06.2013 11:09


2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի  կատարման ամփոփ բնութագիրը

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 324.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 297.2 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 64.9%-ով և 59.2%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրի կատարումը: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում հունվար-ապրիլ ամիսներին պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետի և 11-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` պետության դրամական միջոցների համախմբված հաշվառման նպատակով պետական բյուջեի ծրագրային և փաստացի ցուցանիշներում ներառվել են նաև ՀՀ պետական հիմնարկների համար բացված արտաբյուջետային հաշիվների համապատասխան շրջանառությունը, ինչպես նաև առանց սահմանափակման պետական բյուջեից կատարվող վճարումները: Մասնավորապես` արտաբյուջետային եկամուտները կազմել են շուրջ 7.5 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում նախատեսված մուտքերի 45.4%-ը, իսկ ծախսերը` 4.5 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 24.7%-ը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 30.8%-ով, ծախսերի գծով` 28.5%-ով: ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 23.5%-ով կամ 61.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին:

Պետական բյուջեի եկամուտների 95.1%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.7%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 308.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 65.9%-ը: 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 24%-ով կամ 59.7 մլրդ դրամով, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և մաքսատուրքի գծով մուտքերի աճով: Բացի այդ, 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ

նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ, որի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 64 մլրդ դրամ: 2013 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա պարտավորությունների գծով ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 11.7 մլրդ դրամ պարտադիր սոցիալական ապահովության վճարներ և շուրջ 6.8 մլրդ դրամ եկամտահարկ: Եկամտային հարկից ստացված մուտքերը` հաշվետու ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հետ միասին (որոնք մուտքագրվել են նախորդ տարվա պարտավորությունների գծով) 23.2%-ով (15.5 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մուտքերը: 2013 թվականից ներդրվել է ևս մեկ նոր հարկատեսակ` շրջանառության հարկը, որի գծով առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 3 մլրդ դրամ: 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 41.5%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է շուրջ 128.2 մլրդ դրամ և 33%-ով կամ 31.8 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը, ինչը հիմնականում ապահովվել է ներմուծումից ստացված եկամուտների հաշվին: Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 4.5%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով շուրջ 14 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 9.2 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` ավելի քան 4.7 մլրդ դրամ: Տեղական արտադրության ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 3 նվազել են 12.3%-ով, իսկ ներմուծվող ապրանքների գծով մուտքերը` ավելացել 19.6%-ով. արդյունքում ակցիզային հարկի ընդհանուր մուտքերն աճել են 6.5%-ով կամ 849.5 մլն դրամով: 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքերի 13.7%-ը ձևավորվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 42.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 2.1%-ով կամ 854.4 մլն դրամով: Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 15.2 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.9%-ը և 71.6%-ով կամ 6.4 մլրդ դրամով գերազանցել 2012 թվականի համապատասխան ցուցանիշը: 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 7.6 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 64.8%-ը և ապահովելով ՀՀ պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 2.4%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 13.6%-ով կամ 904.7 մլն դրամով: Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են շուրջ 3.7 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 1.2%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ նվազել է 37.7%-ով` հիմնականում պայմանավորված «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններով, որոնց համաձայն, մասնավորապես, 2012 թվականի ապրիլի 1-ից գործունեության մի քանի տեսակներ դուրս բերվեցին հաստատագրված վճարով հարկվող գործունեության տեսակների ցանկից:

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 8.5 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ` կազմելով հարկերի և տուրքերի 2.8%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 22.8%-ով` հիմնականում պայմանավորված այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու, արդյունահանված մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացման համար վճարվող ռոյալթիի 4 և ՀՀ ներմուծվող շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար գանձվող վճարների աճով: Միևնույն ժամանակ, նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարները նվազել են 26.2%-ով:

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 4 մլրդ դրամի այլ հարկեր` կազմելով հարկերի և տուրքերի 1.3%-ը: Մասնավորապես` 2.1 մլրդ դրամ են կազմել արտոնագրային վճարները, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 49.1%-ով կամ 693.2 մլն դրամով: Ավելի քան 1.1 մլրդ դրամ են կազմել ճանապարհային վճարները, 41.6 մլն դրամ` ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (գործողության ժամկետի երկարաձգման) վճարները, 167.7 մլն դրամ` հարկային օրենսդրության խախտման համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տուգանքները, շուրջ 261.5 մլն դրամ` հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 4.7 մլն դրամ` կոնցեսիոն վճարը, և 404.3 մլն դրամ` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ այլ հարկերի փաստացի ցուցանիշն աճել է 35.9%-ով կամ շուրջ 1.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է արտոնագրային և ճանապարհային վճարների աճով:

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել 487 մլն դրամ դրամաշնորհներ` կազմելով կիսամյակային ծրագրով նախատեսվածի 6.3%-ը: Նշված գումարը ստացվել է ՀՀ պետական մարմինների արտաբյուջետային ծրագրերի շրջանակներում, որը կազմել է կիսամյակային ծրագրի 24.9%-ը: Առաջին կիսամյակում համապատասխանաբար 3.1 մլրդ դրամ և 2.6 մլրդ դրամ vդրամաշնորհներ են նախատեսվել նաև Եվրոպական հարևանության շրջանակներում 2010թ. Ազգային գործողությունների ծրագրի և ՀՀ–ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, որոնք հունվար-ապրիլ ժամանակահատվածում չեն ստացվել: 2013 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են շուրջ 15.4 մլրդ դրամ` 65.3%-ով ապահովելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 6.6 մլրդ դրամը կազմել են ՀՀ պետական 5 հիմնարկների արտաբյուջետային եկամուտները, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 49.4%-ով: Առանց արտաբյուջետային միջոցների` այլ եկամուտների գծով առաջին կիսամյակի ծրագիրը կատարվել է 86.1%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի այլ եկամուտներն աճել են 18.8%-ով կամ 2.4 մլրդ դրամով: ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 59.3 մլն դրամ, որը 2013 թվականի պետական բյուջեով չէր նախատեսվել:

Պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությունից ստացվել է 98.1 մլն դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 28.2%-ը: Բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով մուտքերը կազմել են 1.8 մլրդ դրամ` գրեթե 4 անգամ գերազանցելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը: Պետության կողմից տրված վարկերի օգտագործման դիմաց հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 741.2 մլն դրամ տոկոսավճարներ` 22.7%-ով ապահովելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը և 26.7%-ով զիջելով 2012 թվականի նույն ժամանակահատվածի փաստացի ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում ավելի քան 2.6 մլրդ դրամ է մուտքագրվել իրավախախտումների համար կիրառվող պատժամիջոցներից` կազմելով կիսամյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշի 54.8%-ը և 49.4%-ով կամ 865.4 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ապրանքների մատակարարումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները կազմել են 8.3 մլրդ դրամ` 58.5%-ով կատարելով կիսամյակային ծրագրային ցուցանիշը:

Օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պետական բյուջե մուտքագրվող այլ եկամուտները կազմել են 1.7 մլրդ դրամ` 5.2 անգամ գերազանցելով կիսամյակային ծրագրով կանխատեսված ցուցանիշը` 79%-ով կամ 6.4 մլրդ դրամով զիջելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: 6 ՀՀ պետական բյուջեի ծախսերը 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեի ծախսերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 10.5%-ով կամ շուրջ 28.2 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 283.9 մլրդ դրամ` 62%-ով ապահովելով կիսամյակային ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 10.8%-ով կամ 27.7 մլրդ դրամով:

Ընթացիկ ծախսերից 28.6 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրությանը, որը կազմել է կիսամյակային ծրագրի 60.9%-ը և 20.2%-ով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Վերջինս հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով զինծառայողների դրամական եկամուտները հանվել են նախկինում նվազեցվող եկամուտներ համարվող եկամուտների ցանկից, և սահմանվել է, որ զինծառայողներին վճարվող դրամական եկամուտները հարկվում են եկամտային հարկով` օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից օգտագործվել է 58.7 մլրդ դրամ, որը կազմել է

կիսամյակային ծրագրի 56.4%-ը և 3.5%-ով գերազանցել նախորդ տարվա

համապատասխան ցուցանիշը` հիմնականում պայմանավորված նյութերի և շարունակական ծախսերի աճով: Պետական պարտքի սպասարկմանը հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է 17.1 մլրդ դրամ` կազմելով կիսամյակային ծրագրի 69.2%-ը: Մասնավորապես` նշված գումարից 13.4 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 3.8 մլրդ դրամ` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 47.1%-ով կամ 5.5 մլրդ դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 9.5 մլրդ դրամի սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 70%-ը և 36%-ով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը:

2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները կազմել են 31.9 մլրդ դրամ, որից 31.4 մլրդ դրամը տրամադրվել է 7 պետական հատվածի այլ մակարդակներին, 511.5 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին տրամադրվել են 12.1 մլրդ դրամ դոտացիաներ, որոնք նախորդ տարվա համեմատ աճել են 11.6%-ով:

Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 62.1%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են 3.4%-ով կամ 1 մլրդ դրամով` հիմնականում պայմանավորված համահարթեցման դոտացիաների աճով:

Ընթացիկ ծախսերի 33.9%-ը` 96.3 մլրդ դրամ, ուղղվել է սոցիալական նպաստների և կենսաթոշակների վճարմանը` ապահովելով ներկայացված բոլոր պարտավորությունների կատարումը և արձանագրելով կիսամյակային ծրագրի 64.1% կատարողական: Մասնավորապես` 65.5 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները, շուրջ 30.8 մլրդ դրամ` նպաստները: Նախորդ տարվա հունվար-ապրիլ ամիսների համեմատ նպաստների և կենսաթոշակների ծախսերն ավելացել են 5.2%-ով կամ 4.8 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի միջոցներից 41.7 մլրդ դրամ տրամադրվել է այլ ծախսերին` կազմելով կիսամյակային ծրագրի 62.2%-ը և 20.6%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: Պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կազմել են 13.3 մլրդ դրամ կամ կիսամյակային ծրագրի 30%-ը: Մասնավորապես` 14 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը, որոնց կիսամյակային ծրագիրը կատարվել է 31.2%-ով: 670.5 մլն դրամ է մուտքագրվել ոչ ֆինանսական ակտիվների օտարումից` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 392.9 մլն դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուտքագրված 130.4 մլն դրամի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների ցուցանիշն արձանագրել է 3.4% աճ` հիմնականում պայմանավորված շենքերի և շինությունների ծախսերի, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի աճով:

ՀՀ պետական բյուջեի հավելուրդը 2013 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 27.5 մլրդ դրամ հավելուրդով` առաջին կիսամյակում նախատեսված 2.2 մլրդ դրամ 8

պակասուրդի դիմաց: Մասնավորապես` ներքին ֆինանսավորումը կազմել է -1.0 մլրդ դրամ, արտաքին ֆինանսավորումը` -26.4 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում հավելուրդի ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են 232.5 մլն դրամով` առաջին կիսամյակի ծրագրով նախատեսված 41.8 մլրդ դրամի օգտագործման փոխարեն: Ներքին աղբյուրներում շուրջ 1.2 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները, -2.2 մլրդ դրամ` ֆինանսական զուտ ակտիվները: Ներքին փոխառու միջոցներում 1.4 մլրդ դրամ են կազմել գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը: 197.7 մլն դրամ ուղղվել է պետական բյուջեից տրամադրված մուրհակների մարմանը: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 4.3 մլրդ դրամի վարկեր: Ավելի քան 2.3 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -26.4 մլրդ դրամ: Արտաքին աղբյուրներում -12.2 մլրդ դրամ են կազմել փոխառու զուտ միջոցները` 37.1%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը:

Մասնավորապես` ավելի քան 12.3 մլրդ դրամ ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 2.3 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 8.0 մլրդ դրամը` Արժույթի միջազգային հիմնադրամի, շուրջ 187.7 մլն դրամ` ԳԶՄՀ, 135.2 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 466.7 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 650.9 մլն դրամ է տրամադրվել Ճապոնիայի, 269.7 մլն դրամ` ՎԶԵԲ, 135.1 մլն դրամ` Աբու-Դաբիի Զարգացման Հիմնադրամի, 159.5 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության, 25.1 մլն դրամ` Ֆրանսիայի նկատմամբ պարտավորությունների մարմանը: Հաշվետու ժամանակահատվածում -14.2 մլրդ դրամ են կազմել ֆինանսական զուտ ակտիվները` ապահովելով կիսամյակային ծրագրի 67.5% կատարողական, որից 13.1 մլրդ դրամը հատկացվել է ԼՂՀ-ին` որպես միջպետական վարկ:

Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով վճարվել է 92.8 մլն դրամ` ապահովելով կիսամյակային ծրագրի 53.8% կատարողական: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 854 մլն դրամ` կազմելով տարեկան ծրագրի 9 96.6%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 320.4 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

Այս խորագրի վերջին նյութերը