Լրահոս

03.06.2013 11:42


Արմավիրում կրկին կարկուտ է տեղացել

Արմավիրում կրկին կարկուտ է տեղացել

Հունիսի 1-ի ժամը 15։40-16։00-ի սահմաններում տեղացած կարկտից մասամբ վնասվել են Արմավիրի մարզի Տալվորիկ, Բագարան, Երվանդաշատ, Հուշակերտ, Բամբակաշատ գյուղերի գյուղատնտեսական նշանակության տարածքները, իսկ ժամը 22։10-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել են նաև Շիրակի մարզի Թավշուտ գյուղի ցանքատարածքները:

Վնասի չափերը ճշտվում են:

Վերոնշյալ տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից։

Այս խորագրի վերջին նյութերը