Լրահոս

03.06.2013 12:00


Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Քննարկվել են Համաշխարհային բանկի հետ փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ֆրենկ Հիմսկերկին: Կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունից և հույս հայտնել, որ առաջիկայում ևս երկկողմ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի ու կամրապնդվի:
Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ մեր երկրում, մասնավորապես, գյուղատնտեսության, պետական ապարատի և տեղական ինքնակառավարման համակարգերում իրականացվող նախագծերի ընթացքն ու դրանց հետագա ընդլայնման հնարավորությունները:
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենի խնդրանքով կառավարության ղեկավարը ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսության վիճակը, մեր երկրում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու այդ ուղղությամբ նախատեսվող հետագա քայլերը:
Ֆրենկ Հիմսկերկը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ բովանդակալից զրույցի համար, և խոստացել երկկողմ փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ ՀՀ կառավարության նկատառումները ներկայացնել Համաշխարհային բանկի քննարկմանը:

Այս խորագրի վերջին նյութերը