Աշխարհ

03.06.2013 22:27


Դեմի Մուրը և Բրյուս Ուիլիսը այսուհետ հարևաններ են

Դեմի Մուրը և Բրյուս Ուիլիսը այսուհետ հարևաններ են

Հոլիվուդյան հանրահայտ աստղ Դեմի Մուրի և ոչ պակաս հանրահայտ Բրյուս Ուիլիսի երկրպագուները բավական ծանր էին տանում այն փաստը, որ զույգը բաժանվել է, սակայն ուրախ էին, որ նրանց միջև ընկերական ջերմ հարաբերություններ են պահպանվել:

Վերջերս այդ հարաբերությունները կարծես թե նոր թափ են հավաքել: Բանն այն է, որ Բրյուս Ուիլիսը Նյու-Յուրքի Մանհեթենում բնակարան է գնել մի շենքում, որտեղ բնակարան ունի նաև Դեմի Մուրը: Բրյուսի բնակարանը 8,5 մլն դոլար արժե, իսկ լավատեղյակ աղբյուրները հայտնում են՝ Դեմին շատ ուրախ է, որ Բրյուսը իր հարևանն է լինելու: Այդ փաստը ոգևորել է նախկին ամուսինների երկրպագուներին, նրանք հույս են հայտնել, թե այդ հարևանությունը կարող է Դեմիի և Բրյուսի միջև սիրային պատմության նորհիմք դնել:

Այս խորագրի վերջին նյութերը