Լրահոս

04.06.2013 10:03


Քամին Արագածոտնում ծառեր ու սյուներ է շրջել

Քամին Արագածոտնում ծառեր ու սյուներ է շրջել

Հունիսի 3-ի ժամը 17։37-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Նոր Ամանոսի գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Մ. Ղազարյանին պատկանող տանը կից օժանդակ կառույցի տանիքը՝ 200 քմ ընդգհանուր մակերեսով, ինչպես նաև հարևանությամբ գտնվող Յ. Կյուրղինյանին պատկանող տան տանիքը:

Քամու հետևանքով շրջվել են 6 էլ. սյուն, պտղատու ծառեր և վնասվել են շուրջ 10 տան տանիքներ:

Հունիսի 3-ի ժամը 19։05-ին տեղեկատվություն է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի մի շարք տների տանիքներ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գյուղում վնասվել են Տ. Կարապետյանի, Մ. Հարությունյանի տան տանիքները, շրջվել է երկու ծառ, վնասելով էլ. լարերը, իսկ Մ. Հակոբյանին պատկանող տան տանիքը (100 քմ) պոկվել է, ինչից վնասվել են մի շարք տան տանիքներ և այգիներ:

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչությունը:

Այս խորագրի վերջին նյութերը