Լրահոս

05.06.2013 11:35


Երկու ավազակային հարձակում՝ նույն զույգի կատարմամբ

Երկու ավազակային հարձակում՝ նույն զույգի կատարմամբ
Ամիսներ առաջ՝ մարտի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ստացված ահազանգով դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը՝ ժամը 21։00-ին, երկու անհայտ անձինք մտել են մի երիտասարդի վարձակալած բնակարան, բռունցքով հարվածել նրա դեմքին, պահարանից բացահայտ հափշտակել 200 000 դրամ, 1 զույգ ականջօղ և դիմել փախուստի:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն օրերս պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են 1993թ. ծնված Արկադիա Ն.-ն և 1993թ. ծնված Արտուշ Վ.-ն: Նրանք հունիսի 3-ին՝ ժամը 18։10-ին, բերման են ենթարկվել ոստիկանություն և խոստովանել հանցանքը:
Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ այս զույգը հեղինակել է մեկ այլ հանցագործություն ևս. հունիսի 1-ին՝ ժամը 05։40-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Բեյրութի փողոցում գտնվող մանկական զբոսայգում 2 զինվոր մի երիտասարդի թալանել և դիմել են փախուստի:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 05։20-ի սահմաններում, զինվորական համազգեստով 2 անհայտ անձինք նշված զբոսայգում, 24-ամյա երիտասարդի գումարը և բջջային հեռախոսը հափշտակելու դիտավորությամբ, հարձակվել են նրա վրա և կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություններ գործադրելով` ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ապա հափշտակելով բջջային հեռախոսը, դրամապանակը, որի մեջ եղել է 24 000 դրամ, վարորդական իրավունքի վկայականը և բանկային քարտերյ, դիմել փախուստի` պատճառելով մոտ 100 000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները պարզել են, որ այդ հանցագործությունը կատարել են ները նշված ավազակային հարձակում կատարելու համար հունիսի 3-ին ձերբակալված Արկադիա Ն.-ն և Արտուշ Վ.-ն:
Հափշտակվածն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը