Լրահոս

06.06.2013 12:12


Մարզպետարանի արած հայտարարությունն անթույլատրելի է

Մարզպետարանի արած հայտարարությունն անթույլատրելի է

Որքանո՞վ էր օրինական Սյունիքի մարզպետարանի կողմից հաղորդագրության տարածումը, որով ներկայացվում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի դեպքի տեսագրության նկարագրությունը։

Ի պատասխան «Ա1+»-ի հարցմանը՝ ՀՀ գլխավոր դատախազի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնել է. «Փորձաքննության փուլում գտնվող տեսագրության բովանդակության վերաբերյալ չլիազորված պետական մարմնի կողմից պաշտոնական հաղորդագրության տարածումն անթույլատրելի է»։

Նա հիշեցնում է, որ տվյալ դեպքով տեսագրությունը դեռ փորձաքննության փուլում է, եւ դրա ավարտից հետո է միայն հնարավոր խոսել դրա ամբողջականության եւ բովանդակության վերաբերյալ , ինչի վերաբերյալ լիազորված են խոսել վարույթն իրականացնող մարմինն ու դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը

Հիշեցենք, որ մարզպետարանի ներկայացուցիչները մարզպետ Սուրեն Խաչատրյանի գորիսյան բնակարանում դիտել են դեպքի բուն ընթացքի տեսագրությունը եւ տարածել դրա բովանդակության մասին։

Մարզպետի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կա մեկ զոհ, եւ երկու վիրավոր։

Այս խորագրի վերջին նյութերը