Աշխարհ

08.06.2013 10:15


Սարգսյան–Ալիև նախատեսված բանակցությունների հերթական ռաունդը չի կայանա

Սարգսյան–Ալիև նախատեսված բանակցությունների հերթական ռաունդը չի կայանա

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է ԻՏԱՌ–ՏԱՍՍ գործակալությունը՝ նշելով, թե կողմերից մեկի պատվիրակության մի անդամ գործակալությանը տեղեկացրել է, որ հունիսի 12-ին Զալցբուրգում նախատեսված բանակցությունների հերթական ռաունդը չի կայանալու:

ԻՏԱՌ–ՏԱՍՍ-ի աղբյուրի համաձայն՝ արդեն որևէ հանդիպման մասին հնարավոր կլինի խոսել ոչ վաղ, քան ամռան վերջին կամ աշնան սկզբին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վիեննայում՝ ԵԱՀԿ շտաբ–բնակարանում, եղել են երկու երկրների արտգործնախարարները, որտեղ քննարկել են բանակցությունների մանրամասները:

Այս խորագրի վերջին նյութերը