Աշխարհ

09.06.2013 14:48


Աֆղանստանում զոհված զինվորականների մարմինները տեղափոխել են Թբիլիսի

Աֆղանստանում զոհված զինվորականների մարմինները տեղափոխել են Թբիլիսի

Աֆղանստանից Թբիլիսի են տեղափոխվել յոթ զոհված վրացի զինվորականների մարմինները: Վերջիններս ահաբեկչության հետևանքով զոհվել էին Աֆղանստանում: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»:

Օդանավակայանում սգո արարողությանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, կառավարության և խորհրդարանի անդամներ:

Հիշեցնենք, որ վեց վրացի զինծառայողներ զոհվել, ևս ինը վիրավորվել էին մահապարտ ահաբեկչի՝ Աֆղանստանում վրացական բազայի վրա կատարած հարձակման հետևանքով:

Այս խորագրի վերջին նյութերը