Աշխարհ

10.06.2013 10:03


Թալիբները գրավել են Քաբուլի օդանավակայանի մերձակայքում գտնվող շենքը

Թալիբները գրավել են Քաբուլի օդանավակայանի մերձակայքում գտնվող շենքը

«Թալիբան» շարժումն իր վրա է վերցրել այսօր վաղ առավոտյան Քաբուլի միջազգային օդանավակայանի մոտակայքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը: «Ագենս–Ֆրանս-պրեսսը», հղում անելով թալիբների մամուլի քարտուղարին՝ հայտնում է, որ հարձակվողների թիրախը օդանավակայանի ռազմական մասն էր:

«Ալ Ջազիրա» հեռուտաընկերության կայքում նշվում է, որ հարձակումը սկսվել է վաղ առավոտյան՝ տեղական ժամանակավով ժքմը 04:20-ին: Քաբուլի ոստիկանության փոխանցմամբ՝ ահաբեկիչ-մահապարտների խումբը գրավել է օդանավակայանի մերձակայքում գտնվող շենքն ու անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության մեջ մտել:

Բոլոր չվերթներն օդանավակայանում չեղյալ են հայտարարվել:

Զոհերի և վիրավորների մասին առայժմ տեղեկություններ չկան:

Այս խորագրի վերջին նյութերը