Լրահոս

10.06.2013 19:15


Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 348 մլն 300 դրամ

Պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը կազմել է 1 մլրդ 348 մլն 300 դրամ

Հունիսի 10-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39103146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 353 մլն 900 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 348 մլն 300 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 5 մլն 600 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 467 979 665 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.0227 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.0664 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր:

Այս խորագրի վերջին նյութերը