Լրահոս

12.06.2013 09:48


Վարդան Մինասյան. «Մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել»

Վարդան Մինասյան. «Մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել»
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, Դանիայի նկատմամբ 4:0 հաշվով տարած հաղթանակից հետո, պատասխանել է մի շարք հարցերի

- Ի՞նչն էր փոխվել Հայաստանի մոտ Մալթայի հետ խաղից հետո:

- Հոգեբանությունը: Այդ պարտությունից հետո ընկճվածություն կար, բայց մենք տեսանք այն հավաքականը, որին սովոր ենք տեսնել: Այս արդյունքը պատահականություն չէր:
- Անակնկա՞լ էր Ձեզ համար արդյունքը:
- Հաշիվը այո, բայց խաղը՝ ոչ: Ես չեմ կենտրոնանում հաշվի վրա, ինձ համար կարեւորը ցուցադրած խաղն է եւ արդյունքը:
- Մարտավարությունը սկզբից էիք ընտրել, թե՞ արագ գոլը փոխեց ծրագրերը:
- Հենց սկզբից նման մարտավարություն էինք ընտրել: Պետք էր պաշտպանվել եւ հակագրոհների ժամանակ փորձել օգտագործել ազատ տարածությունները: Դժվարը հենց առաջին գոլն է, որը մենք արագ խփեցինք..
- Հայաստանը կպայքարի՞ խմբից դուրս գալու համար:
- Հայաստանը կպայքարի ցանկացած խաղում հաղթելու համար: Եթե հաղթենք յուրաքանչյուր խաղում, ապա կհասնենք ցանկալի արդյունքի:
- Այս խաղից հետո կարելի՞ է ասել, որ Մալթայի հետ խաղում գրանցված արդյունքը պատահականություն էր:
- Ես գտնում եմ, որ պատահականություններ երբեք չեն լինում:
- Մեր թիմի կազմում ո՞վ էր լավագույն
- Չեմ կարող ասել: Դուք որոշեք:

Այս խորագրի վերջին նյութերը