Աշխարհ

12.06.2013 11:34


Ստամբուլում բախումները շարունակվել են երեկ գիշեր և այսօր առավոտյան

Ստամբուլում բախումները շարունակվել են երեկ գիշեր և այսօր առավոտյան

Ստամբուլում ոստիկանության հետ բախումները երեկ գիշեր և այսօր առավոտ շարունակվել են: Ստամբուլի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութուլը հայտարարել է, որ հրապարակը ցուցարարներից ազատելու գործողությունը կշարունակվի օր ու գիշեր: «Մենք սառնասրտորեն կկիրառենք բոլոր միջոցները, մինչև հրապարակը չազատենք լուսանցքային տարրերից և այն չվերադարձնենք մարդկանց»,-հայտարարել է Ստամբուլի նահանգապետը:

Նա նաև հավելել է, որ իշխանությունները կգործեն զգույշ և բոլոր օրենքներին համապատասխան:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետն էր խոստացել վերջ դնել ցույցերին: Ուղղիղ եթերով հեռարձակվող խորհրդարանական իր ելույթում նա հայտարարել էր, որ այս հարցով իր դիրքորոշումը մնում է ծայրահեղ կոշտ:

Վարչապետը հայտարարել էր. «Նրանց, ովքեր այժմ անկեղծ համոզմունքներով են գտնվում հրապարակում, ես կոչ եմ անում հեռանալ այնտեղից, բայց նրանց, ովքեր միջադեպերի շարունակություն են ուզում, ես ասում եմ` ամեն ինչ վերջացած է, այս պահից մեր հանդուրժողականությունը սպառված է: Մենք ոչ միայն կդադարեցնենք այս գործողությունները, այլև կսանձենք բոլոր սադրիչներին և ահաբեկիչներին: Ոչ մեկը անպատիժ չի մնա: Գեզիի պուրակը զբոսանքներ համար է, այլ ոչ թե գրավվելու»:

Հիշեցնենք, որ արդեն 13 օր շարունակվող բախումների ընթացքում զոհվել է չորս մարդ, հինգ հազարից ավելին ստացել են վնասվածքներ և վիրավորումներ, ցուցերի հարյուրավոր մասնակիցներ ձերբակալվել են:

Այս խորագրի վերջին նյութերը