Քաղաքական

12.06.2013 14:11


Գուրգեն Եղիազարյան. «Օֆշորի գործով պետք է զբավեր միմիայն Ազգային անվտանգության ծառայությունը»

Գուրգեն Եղիազարյան. «Օֆշորի գործով պետք է զբավեր միմիայն Ազգային անվտանգության ծառայությունը»

Այսօրվա ասուլիսին պատասխանելով «7օրի» հարցին թե արդյոք օֆշորային սկանդալի հետ վարչապետի առնչությունը պետք է քններ ոչ թե Ոստիկանությունը, այլ Ազգային անվտանգության ծառայությունը, ՍԴՀԿ փոխատենապետ, երկար տարիներ ԱԱԾ ղեկավար պաշտոններում աշխատած Գուրգեն Եղիազարյանը պատասխանել է, թե օֆշորի գործով պետք է զբավեր միմիայն Ազգային անվտանգության ծառայությունը, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության վարչապետին:

Գուրգեն Եղիազարյանն այնուհետև սարկազմով հավելել է.

–Եթե վարչապետն էլ դիմել է դատախազություն՝ պարզելու, թե ով տարավ, իր անունով օֆշորում հաշիվ գրանցեց, ես էլ ասում եմ՝ միգուցե սա եղել է թուրքական դիվերսիա. տարբեր տեսակի ելուզակների հերթական դիվերսիոն գործողության արդյունքում անմեղ մարդուն գցում են կրակը։ Ավելին՝ ոչ միայն նրան են հարվածում, այլ նաև մեր հոգևորին են հարվածում, ասենք հարվածում են Կճոյանին, դուք հասկանո՞ւմ եք՝ ով է Կճոյանը: Արարատյան թեմի առաջնորդին, սրբազանին են հարվածում տականքները։ Դրա համար պետք է զբաղվի միանշանակ Ազգային անվտանգության ծառայությունը:

Գուրգեն Եղիազարյանն այնուհետև նկատել է, որ ԱԱԾ միջինից թույլ օպերն էլ 10-15 օրվա ընթացքում կարող է պարզել ամեն ինչ, թե ինչպես ասենք հափշտակեցին Հայրապետյանների 34 մլն դոլարը՝ սնանկացնելով նրանց, բայց դրա համար պետք է թույլ տվող լինի, իսկ թույլ տվողն է, որ չկա:

Այս խորագրի վերջին նյութերը