Տնտեսական

13.06.2013 12:49


«Արմավիայի» աշխատակիցները ուրբաթ կրկին բողոքի գործողություն են իրականացնելու

«Արմավիայի» աշխատակիցները ուրբաթ կրկին բողոքի գործողություն են իրականացնելու

Սնանկ ճանաչված «Արմավիա» ավիաընկերության արդեն նախկին աշխատակիցներն այս ուրբաթ՝ հունիսի 14–ի ժամը 12։00–ին, «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի գրասենյակի մոտ հերթական բողոքի գործողությունն են իրականացնելու։

Հիշեցնենք, որ հունիսի 7–ին ավիաընկերության աշխատակիցները հավաքվել էին «Արմավիայի» գրասենյակի մոտ և պահանջում էին իրենց շուրջ 7 ամսվա աշխատավարձը։ Նրանց խոսքերով՝ ավիաընկերությունից խոստացել էին փոխանցումները սկսել հենց հունիսի 7-ից։

Այսօր, սակայն, «Արմավիա»–ի արդեն նախկին աշխատակիցներից «7օր»–ին ասել է, որ այդ օրը փոխանցել են մեկ ամսվա աշխատավարձը, այն էլ՝ միայն բորտ–ուղեկցորդներինը, իսկ տեխնիկական սպասարկման բաժնի աշխատակիցներին և օդաչուներին խոստացել են այս երկուշաբթի տալ, բայց մինչ օրս չեն փոխանցել։

–Իսկ մենք այսքան ուշացումներից հետո պահանջում ենք տալ մեզ մնացած ամբողջ պարտքը, որովհետև մենք նույնպես պարտքերի և վարկերի մեջ ենք,–«7օր»–ին ասել է «Արմավիայի» նախկին աշխակիցը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը