Լրահոս

18.06.2013 11:22


Փոլ Մաքքարթնին նշում է իր 71–ամյակը

Փոլ Մաքքարթնին նշում է իր 71–ամյակը

Աշխարհահռչակ «Բիթլզ» խմբի հիմնդադիրներից հանրահայտ երգիչ Փոլ Մաքքարթնին այսօր նշում է իր 71–ամյակը։ Սովորաբար, նա իր ծննդյան տարեդարձը անց է կացնում ընտանիքի հետ, չի սիրում մեծ տոնախմբություններ կազմակերպել։

Չնայած իր տարիքին՝ Մաքքարթնին ակտիվ կյանք է վարում։ Նախորդ տարի նա երրորդ անգամ ամուսնացավ։

Փոլ Մաքքարթնին ծնվել է 1942թ.։ Նա ստեղծել է ռոքի և փոփի պատմության մեջ ամենասիրված երգերի մի ստվար մասը: Մաքքարթնին գրանցվել է Գինեսի գրքում որպես աշխարհի ամենահաջողակ երաժիշտ-երգահան՝ շուրջ 60 «ոսկե» սկավառակներով և 100 մլն վաճառված սինգլներով: Նրա և Ջոն Լենոնի «Yesterday»-ը ճանաչվել է աշխարհի ամենաշատ կատարված երգը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը