Աշխարհ

19.06.2013 10:29


Թալիբները հարձակվել են Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազայի վրա

Թալիբները հարձակվել են Աֆղանստանում ամերիկյան ռազմաբազայի վրա

Երեկ Աֆղանստանում ռազմական հենակետի վրա հարձակման հետևանքով զոհվել է չորս ամերիկացի զինծառայող, վեցը վիրավորվել է: Ռազմական օդանավակայանը ենթադրաբար հրթիռակոծվել կամ հրետակոծվել է: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են աֆղանական թալիբները: Ինչպես հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վերլուծաբանները հատուկ ուշադրություն են դարձնում փաստի վրա, որ դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է գալիք շաբաթ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ խաղաղ բանակցությունների մասնակցելու իր մտադրության մասին։

Այս խորագրի վերջին նյութերը