Աշխարհ

19.06.2013 13:17


Կոռուպցիայի համար մեղադրվող Մոնրեալի քաղաքապետը հրաժարական է տվել

Կոռուպցիայի համար մեղադրվող Մոնրեալի քաղաքապետը հրաժարական է տվել

Երկուշաբթի Ոստիկանությունը ձերբակալել է Մոնրեալի քաղաքապետ Մայքլ Էպլաբումին, ով մեղադրվում է խարդախության ու կոռուպցիայի համար, նա էլ հայտարարել է իր հրաժարականի մասին: Քաղաքապետը, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչում և պարզաբանել է, որ չի կարող իր դեմ ներկայացված մեղադրանքներից լավ պաշտպանվել, քանի դեռ այդ պաշտոնն է զբաղեցնում: Նա հայտարարել է, թե ոչ մի լումա չի վերցրել:

Մեկ տարի առաջ փոխարինելով Մոնրեալի նախկին քաղաքապետ, 70-ամյա Ժերալդ Թրամբլեին՝ Մայքլ Էպլաբումը հայտարարել էր, որ վերջ կտա կոռուպցիային Մոնրեալում, իսկ այժմ մեղադրվում է 14 հանցագործությունների, այդ թվում՝ կոռուպցիայի համար: Կասկածներ կան նաև, որ նա կաշառքների և խարդախությունների հաշվին ապօրինաբար ֆինանսավորել է իր «Միացյալ Մոնրեալ» կուսակցությանը: Գործով վկաները հայտարարել են, որ քաղաքում շինարարական հայտամրցույթներից ստացվող «ատկատները» փոխանցվել են կուսակցությանը, և քաղաքապետը դրան տեղյակ է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը