Լրահոս

20.06.2013 13:08


Ինդոնեզիայից ներթափանցող ծուխը նեղում է հարևան Սինգապուրի բնակիչներին

Ինդոնեզիայից ներթափանցող ծուխը  նեղում է հարևան Սինգապուրի բնակիչներին

Սինգապուրի իշխանությունները հարևան Ինդոնեզիայից պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել անտառային հրդեհների դեմ, որոնց ծուխը գերազանցում է թույլատրելիի սահմանները: Սինգապուրի վարչապետը բնակիչներին կոչ է արել հնարավորության սահմաններում տներից դուրս չգալ:

Նշենք, որ Ինդոնեզիայում, որտեղից առատ ծուխ է ներթափանցում հարևան Սինգապուր, անտառային հրդեհներ կազմակերպում են անտառածածկ գոտին մաքրելու և տարածքը գյուղատնտեսական նպատակներով օգտագործելու նպատակով:

Սինգապուրի և Ինդոնեզիայի իշխանությունների անտառային հրդեհների վերաբերյալ բանակցություններ կսկսեն:

Այս խորագրի վերջին նյութերը