Լրահոս

20.06.2013 16:46


Օդային պարապմունքները շարունակվում են

Օդային պարապմունքները շարունակվում են

ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր վաղ առավոտյան անցկացրել են հերթական պարապմունքները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։

Օդադեսանտային փրկարարական ջոկատի 18 անդամներ ՊՆ գնդապետ Թևոս և կապիտան Քրիստինա Իլիկչյանների ղեկավարությամբ 2-օրյա տեսական դասընթացներից հետո իրականացրել են ուսումնական թռիչքներ։

Դասընթացի բոլոր մասնակիցներն արդեն թռիչքի փորձ ունեին, իսկ 8 նորեկներին, որոնք առաջին անգամ պարաշյուտով թռել էին մոտ մեկ ամիս առաջ, ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Վ. Գաբիրելյանը հանձնեց այդ փաստը հաստատող հատուկ կրծքանշաններ։

ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների միջև պայմանավորվածության համաձայն` օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամները շարունակելու են պարբերաբար մարզվել ՊՆ մասնագետների հետ և ուսումնական թռիչքներ իրականացնել` մշտական պատրաստվածությունն ապահովելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը