Լրահոս

20.06.2013 17:55


Ատրճանակ պահունակով` լիցքավորված 2 փամփուշտով

Ատրճանակ պահունակով` լիցքավորված 2 փամփուշտով

Հունիսի 19-ի ժամը 10:10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը զենք-զինամթերք է թողնում Հաղթանակ թաղամաս տանող կամրջի տակ:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ՊՍՄ» տիպի ատրճանակ պահունակով` լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 2 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Այս խորագրի վերջին նյութերը