Լրահոս

21.06.2013 17:20


«Դեպի Ռուսաստան չվերթները կարծես Երևան֊-Հոկտեմբերյան երթուղային տաքսիներ լինեին»

«Դեպի Ռուսաստան չվերթները կարծես Երևան֊-Հոկտեմբերյան երթուղային տաքսիներ լինեին»

Այդպես խոսում էին արտագաղթի հրեշավոր չափերի մասին, ես չէի կարողանում ճշգրիտ պատկերացում կազմել և իրատեսական գնահատական տալ: Բայց երբ մի առիթով երեկ գնացել էի օդանավակայան, որտեղ չէի եղել մի քանի տարի, ականատես եղա այն իրականությանը, որը ամբողջ գիշեր ինձ հանգիստ չտվեց: Հայաստանի տարբեր շրջանների կանայք, տղամարդիկ, տարեցներ, երեխաներ զինված ճամպրուկներով ու պայուսակներով, այնպիսի վճռականությամբ էին կանգնած «մեկնողների» համար նախատեսված հատվածում, որ մի պահ աչքիս առաջ եկավ 1915 թվականի գաղթը, երբ թուրքական ջարդերից մազապուրծ եղած հայերը խումբ խումբ հեռանում էին: Եվ ինչն էր ամենազարմանալին և ցավալին, իրար հետևից, տաս րոպեն մեկ դեպի Ռուսաստան չվերթներ կային՝ Մոսկվայի, Սիբիրյան, Ուրալյան տարբեր քաղաքներ: Տպավորություն էր, կարծես Երևան֊-Հոկտեմբերյան երթուղային տաքսիներ լինեին: Իսկ «վերդառնալու» համար նախատեսված հատվածում երկու ժամվա մեջ միայն հանդիպեցինք այն մարդուն, ում պատրաստվում էինք դիմավորել:
Նոր եմ միայն հասկանում, թե ինչ գրանտներով վերանորոգվեց «Զվարթնոցը», թե «Կարգոն» ում փողերով է այդպես անարգել ու ինքնավստահ «կլպում» ժողովրդին․ մեր փողերով:

Հովհաննես Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը