Աշխարհ

24.06.2013 10:52


Վրաստանի խորհրդարանը կքննարկի Սահակաշվիլիին պաշտոնանկ անելու հարցը

Վրաստանի խորհրդարանը կքննարկի Սահակաշվիլիին պաշտոնանկ անելու հարցը

«Վրացական երազանք» խմբակցության պատգամավոր Գիա Ժորժոլիանիի հայցի հիման վրա Վրաստանի խորհրդարանը հունիսի 26-ին կքննարկի երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի պաշտոնանկության հարցը։ «Սահակաշվիլիի պաշտոնանկությունն անհրաժեշտությունէ է։ Կարծում եմ՝ առկա են բավարար հիմքեր նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար։ Հուսով եմ՝ խորհրդարանի ներկայացուցիչների մեծամասնությունը կաջակցի իմ նախաձեռնությանը»,–հայտարարել է Ժորժոլիանին։

Ըստ պատգամավորի` Սահակաշվիլիի, որի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերին, իմպիչմենտն անհրաժեշտ է, որպեսզի «հանրությունն ամբողջությամբ գիտակցի հանցավոր ռեժիմի աղետալի հետևանքները և պատասխանատվության ենթարկի նրան, ով եղել է այդ ռեժիմի ճարտարապետը»։

Այս խորագրի վերջին նյութերը