Լրահոս

24.06.2013 12:10


ԱՄՆ-ը պահանջում է ձերբակալել և իրեն հանձնել Էդուարդ Սնոուդենին

ԱՄՆ-ը պահանջում է ձերբակալել և իրեն հանձնել Էդուարդ Սնոուդենին

Ամերիկյան հետախուզական ծառայությունների մասին գտաղտնի տեղեկություններ հրապարակած, ԿՀՎ–ի և Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին լրտեսության համար հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել:

ԱԱԳ ներկայացուցիչ Քեթլին Հայդենը հայտարարել է, որ Սնոուդենին Հոնգ Կոնգից Մոսկվա մեկնելու հնարավորություն ընձեռելու համար Միացյալ Նահանգները լուրջ բողոք է հայտնել Հոնգ Կոնգի և Չինաստանի իշխանություններին: Հեյդենը նաև հավելել է. «Նման վարքագիծը չի նպաստում Հոնգ Կոնգի և Չինաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների ամրապնդմանը»:

Ինչ վերաբերում է Սնոուդենին, ապա նա Էկվադորի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել և մոտակա ժամերին Ռուսաստանի տարածքը կթողնի Մոսկվայի Շերեմետովո օդանավակայանից: Կան տեղեկություններ, որ այնտեեղ նա հանդիպել է Էկվադորի դեսպանի հետ, որի մեքենան օդանավակայանի տարածքում նկատել և նկարահանել են լրագրողները: Ամենայն հավանականությամբ՝ Սնոուդենը կմեկնի Կուբայի մայրաքաղաք Հավանա, այնուհետև Վենեսուելա: Նախկին հետախույզը խուսափում է այն երկրներից, որոնք կարող են ԱՄՆ-ի պահանջով իրեն ձերբակալել:

Նշենք, որ Սնոուդենի անձնագիրը ԱՄՆ-ում անվավեր են դարձրել, և Վաշինգտոնը խնդրանքով դիմել է արևմտյան կիսգնդի երկրներին՝ թույլ չտալ հետապնդվող նախկին գործակալի մուտքը իրենց տարածք: Պետքարտուղարության հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, թե ԱՄՆ-ն այդ երկրների կառավարություններին իրազեկում է, որ Սնոուդենը հետախուզվում է ծանր հանցագործություններ կատարելու մեղադրանքով, իսկ դա նշանակում է, որ միջազգային ճանապարհորդությունները նրան պետք է մերժվեն, բացի նրանցից, որոնք անհրաժեշտ են ԱՄՆ վերադառնալու համար։

Ավելի վաղ Վաշինգտոնը Սնոուդենին իրենց հանձնելու խնդրանքով դիմել էր Հոնկ-Կոնգի իշխանություններին, բայց քանի որ խնդրանքը այդ երկրում սահմանված կարգով չէր կազմվել, իշխանությունները հայտի քննությունը ձգձգել էին:

Այս խորագրի վերջին նյութերը