Լրահոս

24.06.2013 16:14


Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

2013թ. հունիսի 25-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միացյալ շտաբում (ք. Մոսկվա) կայանալիք ՀԱՊԿ-ի Ռազմական կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով, այսօր` հուլիսի 24-ին, Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում կքննարկվեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանն առնչվող հարցեր:

Այս խորագրի վերջին նյութերը