Լրահոս

25.06.2013 10:10


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Հունիսի 24-ի ժամը 18:03-ին տեղեկություն է ստացվել, որ Ազատան լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել անձը չպարզված տարեց կնոջ դի:

***

Հունիսի 24-ի ժամը 14:9-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակավան գյուղի մոտակայքում գտնվող լճում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղի մոտակայքում գտնվող Սմավերդի արհեստական լճակում:

Հրշեջ-փրկարարները լճից դուրս են բերել Գյումրի քաղաքի Արցախ թաղամասի 27 Կոր փողոցի թիվ 12 տան բնակիչ՝ 1964թ. ծնված Լ. Սուքիասյանի դին:

Այս խորագրի վերջին նյութերը