Լրահոս

25.06.2013 10:09


«Շախտյորի» գործադիր տնօրեն. ««Լիվերպուլից» առաջարկ չենք ստացել»

«Շախտյորի» գործադիր տնօրեն. ««Լիվերպուլից» առաջարկ չենք ստացել»

Դոնեցկի «Շախտյորի» գործադիր տնօրեն Սերգեյ Պալկինը sportsdaily.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև վերջին օրերին անընդհատ քննարկվող Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանի «Լիվերպուլ» տեղափոխվելու հարցին։ ««Լիվերպուլի» հետ որևէ շփում չկա: Համոզված եմ, որ Մխիթարյանի և այդ ակումբի հետ բանակցությունների մասին տեղեկություններն ընդամենը շշուկներ են: «Շախտյորը» «Լիվերպուլից» առաջարկ չի ստացել»,–ասել է Պալկինը։ Նա նշել է, որ Մխիթարյանը չի միացել Շախտյորի հավաքին, թեև պարտավոր էր դա անել: «Թե ինչ պատճառով` մենք չգիտենք: Եթե Մխիթարյանն առաջիկայում չհայտնվի թիմում, ապա ստիպված կլինենք տուգանել նրան»։

Այս խորագրի վերջին նյութերը